Հանրապետական կուսակցության համագումարից արդեն անցել է 5 օր, բայց երկրիս քաղաքական, փորձագիտական և լրատվական դաշտերը դեռ քննարկում, ծանր ու թեթև անում, քննադատում, տողատակեր փնտրում, վերլուծում ու կանխատեսումներ են անում:
Իհարկե, հասկանալի է երկրի թիվ մեկ քաղաքական ուժի համագումարի հանդեպ նման ուշադրությունը:
Բայց ուրիշ հարց եմ ուզում տալ: Իսկ ինչու՞ ոչ մի այլընտրանքային քաղաքական օրակարգ չկա, ինչու՞ ոչ մի այլ տեսլական երկրի զարգացման մասին չի առաջարկվում, ինչու՞ է ողջ դաշտը կրկին մնացել մեր հույսին: Մեր արածի և չարածի, մեր ասածի և լսածի, մեր ծրագրի և բանաձևի, անգամ մեր պատվիրակների հագ ու կապի հույսին:
Շարժվեք իրար, տղե՛րք, ընտրությունները մոտենում են: Տվեք մեր հասարակությանը ընտրության հնարավորություն, զարգացման այլ տեսլականներ, այլ երազանքներ, այլ մոդելներ, որպեսզի բոլորս միասին գնանք առաջ:
Արմեն Աշոտյան. Ֆեյսբուք
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը