ԱՄՆ-ում մզկիթները սպառնալից ուղերձներ են ստացել. լուսանկար
ԱՄՆ մի շարք նահանգների մզկիթներ սպառնալից ուղերձներ են ստացել, հաղորդում է The Independent-ը։Ծրարների մեջ ձեռքով գրված հաղորդագրության ֆոտոպատճեններ են եղել, որոնցում մուսուլմաններն անվանվել են «ստոր և կեղտոտ մարդիկ»:
Նմանատիպ ուղերձներ ստացել են Կալիֆոռնիա, Օհայո, Միչիգան, Ռոդ-Այլենդ, Ինդիանա, Կոլորադո և Ջորջրիա նահանգների մզկիթները։ Հաջողվել է պարզել, որ բոլոր նամակներն ուղարկվել են Լոս Անջելեսից։ Իմամները դիմել են Հետախուզության դաշնային բյուրթ՝ խնդրելով հետաքննություն սկսել, սակայն խուզարկուները հրաժարվել են՝ մեկնաբանելով, որ տեքստում հստակ սպառնալիքներ չկան։
