ԱԺ-ում շարունակվեց «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2» վարկային համաձայնագրի» քննարկումը , որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 112 մլն 960 հազար ԱՄՆ դոլար:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր արտահերթ ելույթում նախ հայտարարեց, որ մինչ այս պահը հնչած ելույթները ըստ էության չէին, միայն մեկ-երկու տեղ հնչեց: Նա հատկապես անընդունելի համարեց, որ պատգամավորները խոսեցին հիմնականում մարզերի խնդիրներից՝ քննադատելով, թե միայն մայրաքաղաքին է գումար հատկացվում. «Չի կարելի մեր երկրում բաժանում կատարել երեւանցի, վանաձորցի, գյումրեցի: Ես ալավերդցի եմ, բայց բոլորիս աչքի լույսը Երեւանն է, ինչ-որ մեկի մոտ հարց կա՞: Երեւանը վերջին մի քանի տարում չէ, որ դարձել է մեկ ու կես միլիոնանոց:Ամենավտանգավորը գավառական մտածողությունն է, որ մայրաքաղաքի շահերը հակադրում են մարզերին: Դա նույնն է, թե ասես՝ մո՞րդ ես շատ սիրում, թե հորդ: Ընդունում եմ, որ միգուցե համաչափ զարգացում չկա, սակայն կանգնել նման բան ասել ու ասել՝ էդ հիմքով դեմ եմ քվերարկելու, դա անընդունելի է: Ի դեպ, վարկ տալիս են նրան, ով կարող է մարել, դա ասել է Չերչիլը: Ըստ նրա՝ դա խոսում է պետության բարձր վարկանիշի մասին: Չերչիլին մեջբերում եմ, քանի որ գիտեմ՝ հատկապես արեւմտասեր իմ բարեկամների համար նա լուրջ հեղինակություն է: Կարծում եմ՝ այս ամբիոնը պրիմիտիվ քննարկումների առարկա մի դարձրեք: Հորդորում եմ բոլորին՝ կողմ քվեարկել: Կոչ եմ անում նաեւ Երեւանի քաղաքապետարանին՝ ավելի վերահսկելի դարձնել այս ծրագիրը»:
Շարմազանովը,անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե եղել է Արեւմտյան Հայաստանում ու մինչեւ այդ հատվածը պետք է մտածեինք նաեւ ճանապարհաշինության մասին,հայտարարեց.«Որպես պատմաբան՝ ես չդիմացա գայթակղությանը, ու ուզում եմ անդրադառնալ մեր հարգարժան պարոն Բագրատյանի խոսքերին։ Կոչ եմ անում՝ դիլետանտական քննարկումների առարկա չդարձնել Արեւմտյան Հայաստանի մասին խոսելը: Վերջում ուզում եմ ասել՝ վերեւը Արարիչ, ներքեւը՝ Մայր Հայաստան»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը