Այսօր կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իրականացվող կրճատումներին:«Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է: Մենք արդեն նախագծի տեսքով փոխանցել ենք առաջարկը, ինչը նշանակում է, որ մենք կառուցվածքային մի շարք փոփոխություններ ենք իրականացնելու կենտրոնական ապարատում: Նախնական հաշվարկով շուրջ 21,5-22 տոկոս կրճատման այդպիսի մի ծրագիր է ներկայացվել»,-ասաց նա:
Նրա խոսքով` 4 ՊՈԱԿ-ների միավորման նախագիծ կա, դրանք մոնիտորինգ իրականացնող և թափոնների գործընթացում ուսումնասիրություն իրականացնող տեղեկատվական ՊՈԱԿ-ներ են, և դրանց միավորման արդյունքում շուրջ 20 տոկոս հաստիքների կրճատում կլինի:
«Հաջորդ փուլում մենք անդրադառնալու ենք տեսչական բարեփոխումների շրջանակում բնապահպանության պետական տեսչության ռեֆորմին, իսկ չորրորդ փուլում անդրադառնալու ենք նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի առավել օպտիմալ համակարգ ձևավորելու նախաձեռնությանը»,-ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը