Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց,-«Այս երկու-երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է:Ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում, անպայման ունենում է հեղինակության կորուստ, ու չի կարող որևէ այլ բան լինել, նույնը վերաբերում է Հայաստանի իշխանություններին»:
Հարցին , թե՝ ՀՀԿ-ն վրդովված է ձեր գնահատականներից՝ Ա. Վարդանյանը պատասխանեց. «Եթե դուք հետևեիք երեկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներին, կտեսնեիք լրիվ այլ բան»: Վտանգվա՞ծ է Ձեր հնարավոր համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, Վարդանյանն արձագանքեց. «Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ խնդիր չկա: Մենք քննարկում ենք, հիմնական անելիքները շատ նորմալ գնում են»:
«Մեր լրատվամիջոցներն ամեն ինչ բերում-հասցնում են պաշտոնների, բայց դա չէ էականը, դա չէ էությունը, մենք լրջագույն հարցեր ունենք քննարկելու երկրում փոփոխություններ կատարելու ուղղությունների վերաբերյալ, համաձայնեցնելու մեր մոտեցումները, ու շտապելու բան չկա: Կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, ամենաուշը մեկ շաբաթից մենք կունենանք որոշակի պատկերացումներ մասնակցության ձևաչափի և պատասխանատվությունները ստանձնելու ուղղությամբ»,հավելեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը