«Նաիրիտի» ճակատագիրն այլևս սնանկության կառավարչի ձեռքում է

«Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել։ Նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, շտապել է հրապարակել սնանկացման վճիռը՝ բավարարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձելով 500 հազար ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Այն պետք է մարվի պարտապանի միջոցներից։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում։ Նախկինում «Նաիրիտը» կառավարման մասնակցած, էներգետիկայի և բնական պաշարների նախկին փոխնախարար, այժմ նախարարի խորհրդական Լևոն Շահվերդյանը «168 ժամի» հետ զրույցում նշեց, թե «Նաիրիտի» ճակատագիրն այլևս սնանկության կառավարչի ձեռքում է։ «Դատավճռի կայացնելուց հետո Շահվերդյանն ու մնացած անձինք էլ որևէ իրավասություն չունեն, բոլոր հարցերը՝ սնանկացման կառավարչին,- ասաց նա՝ հավելելով, որ նախարարության կողմից հայտարարված մրցույթը, ըստ օրենքի, այլևս ուժի մեջ չէ, բայց կառավարիչն իրավունք ունի շարունակել այն,- Մեկը մյուսը չի բացառում, բայց դա արդեն մեր դաշտը չի»։ Ուրեմն, ի՞նչը կարող է լինել այս ժամանակահատվածում «Նաիրիտի» սնանկության մասին որոշման պատճառը։ Հայտնի է, որ «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի ղեկավար Աշոտ Գրիգորյանը չի վայելում իշխանության բարեհաճությունը և վստահությունը։ Նա մշտապես խիստ քննադատում է նախագահ Սերժ Սարգսյանին ու կառավարությանը, հատկապես՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին էլ համարում է «Նաիրիտի» թալանի հիմնական մեղավորը։ Հնարավոր է՝ այս քայլով Հայաստանի իշխանությունը փորձում է մեկուսացնել Աշոտ Գրիգորյանին և նրան խաղից դուրս հանել։ Իսկ ռուսների հետ բանակցությունները շարունակելու համար միշտ էլ պատճառ կգտնեն։ Գործարանի սնանկացման ու ապագայի մասին պայծառ նոտաներով էր արտահայտվել ներկայիս տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, ով ԶԼՄ-ներից մեկին ասել էր, թե «սնանկացումը նաև նախատեսում է առողջացման ծրագիր և սնանկ ճանաչելը գործարանի առողջացման ուղիներից մեկն է»:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am