Սիրիայի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, հաղորդում է SANA գործակալությունը։
«Էրդողանն ինքն է բացահայտել Սիրիայի դեմ Թուրքիայի թշնամանքի իրական պատճառները, որոնք բռնակալ Էրդողանի` սիրիական տարածքների հանդեպ ունեցած երազանքների և ցնորքների արդյունքն են»,-ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան սիրիացի ժողովրդի տառապանքների հիմնական պատասխանատուն է։ Սիրիայի ԱԳՆ-ը զգուշացնում է, որ «սիրիացի ժողովուրդը, բանակը և ղեկավարությունը թույլ չի տա բռնակալ Էրդողանին միջամտել իր գործերին և կկտրի իր տարածքներին հավակնող ձեռքը»։
«Թուրքիայի միջամտությունը հարևան պետությունների ներքին գործերին սպառնալիքի տակ է դնում անվտանգությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, ինչպես նաև խախտում ՄԱԿ ԱԽ բանաձևը, որոնք վերաբերվում են ահաբեկչության դեմ պայքարին»,-ասվում է հայտարարության մեջ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը