Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային - մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումը», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ այդ հարթակը մի քանի անգամ օգտագործել են:
«Եղել են բավականին քննարկումներ: Մեր կենտրոնը կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ, տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել ու կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերվող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր», - նշեց Կ. Կարապետյանը:
Նա շեշտեց՝ այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն:
«Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակով այսօր ռազմավարություն և բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում: Քանի որ դրանք, կարող է, չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին կամ կան այլ պատճառներ», - ընդգծեց վարչապետը:
Ելնելով դրանից՝ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը:
«Երկորրդ, երեք շաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք», - նշեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը