Ռուսաստանը ևս մեկ կտոր ստացավ Հայաստանից. իսկ ի՞նչ են ուզելու վաղը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Այն համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու մասին հանձնարարական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 14-ին։ Ընդամենը երկու շաբաթ։ Պուտինը ձևականորեն հանձնարարել էր իր երկրի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ բանակցել Հայաստանի հետ, իրականում, սակայն, դա համաձայնագիրը ստորագրելու մասին հանձնարարություն էր։ Ոչ միայն Ռուսաստանի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին, այլ նաև՝ Հայաստանին։ Այսպիսով, Ռուսաստանը ստացավ Հայաստանի ինքնիշխանության հերթական բաղադրիչը։ Կարևոր բաղադրիչը։ Արդեն՝ նաև ռազմական ոլորտում, Հայաստանի զինված ուժերին անմիջականորեն առնչվող տիրույթում։ Ստացավ այնպես, ինչպես ստացել է Հայաստանի ինքնիշխանության մյուս բաղադրիչները՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման երկարաձգումը՝ 49 տարով, «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի բաժնեմասը՝ առհավետ, ԵՏՄ-ին անդամակցությունը՝ նույն կերպ։ Թվարկումը կարելի է երկար շարունակել։ Բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը հաստատ չի նվազի։ Հակառակը։ Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգում է նրան, որ Ռուսաստանը տարիների ընթացքում Հայաստանից ստացել է այն, ինչ ցանկացել է։ Առանց դիմադրության։ Ստացել է անվտանգության մասին դատարկ հիմնավորումների ու այդ հիմնավորումները հնչեցնող հայերի դեմքի մտահոգ ու նույնքան դատարկ արտահայտությունների ներքո։ Ռուսաստանին ինքնիշխանության որևէ բաղադրիչ զիջելու ցանկացած մտահոգություն, քննադատություն հակադարձվել է Հայաստանի իշխանությունների դեմքի նույն արտահայտությամբ, որի հիմքում ընկած է չարտասանվող այն մեծամտությունը, թե քննադատողները բան չեն հասկանում, իսկ իրենք այդպիսով ապահովում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Ինչպես ապահովեցին ապրիլյան պատերազմում… Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հանգել են Ռուսաստանի կողմից ցանկանալու կամ պահանջելու ու Հայաստանի կողմից հոժարակամ տալու սկզբունքին։ Ամենայնը։ Եվ ուրեմն, այն, ինչ դեռևս Հայաստանում հայկական է, ոչ թե Հայաստանի իշխանությունների սահմանադրական պարտականությունների իրականացման, այլ Ռուսաստանի համապատասխան ցանկության բացակայության արդյունք է։ Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղը: Ու կստանան։ Քանի որ ստացել են մինչև օրս։ Ի դեպ, հետաքրքիր է նաև, թե ինչ են այս ամենի մասին մտածում այն ընդդիմադիրները, ովքեր իրենց կոտորում են ներքին մի քանի ճղճիմ հարցերի առիթով, բայց իշխանությանը հավասար կարկամում են Ռուսաստանի ու ռուսականի անունը լսելիս իսկ։ Այդ հարցի պատասխանը չենք ստանա՝ այն պարզ պատճառով, որ, ինչպես՝ իշխանությունները, այնպես էլ՝ ընդդիմադիրների այդ հատվածը չի մտածում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հերթական ցանկությունը բավարարելուն։

Առավել ևս, որ առջևում ընտրություններ են, ու նրանք բոլորը Ռուսաստանից ակնկալում են իրենց ցանկության բավարարում՝ հայտնվել խորհրդարանում, որտեղ կարող են զբաղվել ամեն ինչով, բացի Ռուսաստանի հետ կապված հարցերի շուրջ մտածելուց»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am