Վարչապետն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է․«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին: Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր եւ բաշխեր գյուղացիներին, ընտրվեց առանց մրցույթի եւ դա «Մասիսի բերրիություն»ընկերությունն էր:Հանձնաժողովը պարզել է, որ այդ ընկերությունը պարարտանյութը ձեռք էր բերում Վրաստանից՝ տոննան 323 դոլարով, իսկ մեկ այլ ընկերություն, որը ներառված չէր այդ սուբսիդավորման ծրագրում, նույն պարարտանյութը գնում էր Վրաստանից տոննան 239 դոլարով, կամ 26 տոկոսով էժան: ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով, եթե պարարտանյութի մատակարարումը իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ:  Ավելացնենք, որ այս ընթացքում եղել են բազմաթիվ այլ առաջարկներ,  օրինակ «Կրեպսոն» ընկերության առաջարկը, որը մի քանի անգամ ավելի էժան գնով առաջարկում էր իսրայելական արտադրության աշխարհահռչակ ու շատ բարձր արդյունավետությամբ պարարտանյութեր, սակայն այդ առաջարկը մերժվեց:Ամենաուշագրավն այն է, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը, ըստ համառորեն շրջող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:Ընկերության սեփականատերը, ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է, ու թերեւս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ 4 տարի շարունակ ուրիշ ոչ մի ընկերություն չի կարողացել նույնիսկ մոտենալ սուբսիդավորման այդ ծրագրին, իսկ հանձնաժողովն էլ չի փորձել անգամ այս ակնհայտ իրողությունները ուսումնասիրել:Սա կարելի է համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլն ընդդեմ նախկին մեգապաշտոնյա, ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի դեմ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am