Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Հալեպում համատեղ հումանիտար գործողությունը

Սիրիայի Հալեպում ռուս- իրանական համատեղ հումանիտար գործողություն անցկացնելու հարցը քննարկվում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռախիմպուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք նախկինում էլ ենք Սիրիայում հումանիտար գործողություններ ձեռնարկել։ Հիմա քննարկվում էնաեւ ՌԴ հետ համատեղ հումանիտար գործողությանը մասնակցելու հարցը»,- ասել է Ռախիմպուրը։ Նրա խոսքով անհրաժեշտ է «կանխել այն աղետը, որը Հալեպում սկսվել է ահաբեկիչների գործողությունների հետեւանքով"։ Սիրիական բանակը զինյալներից ազատագրել է արեւելյան Հալեպի հյուսիսային մասի 16 թաղամասեր, որտեղ ավելի քան 90 հազար մարդ է բնակվում։ Ռուսական գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյի գնահատականով ազատագրված շրջաններում բարդ հումանիտար վիճակ է, քանի որ զինյալները, հեռանալուց առաջ, շարքից հանել են բոլոր կոմունալ օբյեկտները, բնակիչներին թողնելով առանց ջրի ու էլեկտրականության։ Սակայն հաշտեցման ռուսական կենտրոնը ՄԱԿ-ից կամ որեւէ այլ միջազգային կազմակերպությունից հումանիտար օգնության մասին դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։ Ռուս զինվորականները պատրաստ են ամենասեղմ ժամկետներում ապահովել հումանիտար ավտոշարասյունների անվտանգ մուտքը Հալեպի այն թաղամասեր, որոնք ազատագրվել են զինյալներից։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am