2016թ. նոյեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորական հայտարարությունների ժամին «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, ԼՂ պատգամավոր Հայկ Խանումյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 17-ին ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցին: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև.
«2016թ. նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը ռուս լրագրողին տված իր հարցազրույցում կրկին հանդես է եկել պարտվողական և զիջողական հայտարարություններով՝ մասնավորապես հաստատելով, որ 2011թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով «յոթ շրջանները»: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են հեռանալ այդ շրջաններից:
Սերժ Սարգսյանի այս հանձնվողական դիրքորոշումը որդեգրվել է Հայաստանի մի շարք քաղաքական և պետական գործիչների կողմից, որոնք տեղի-անտեղի խոսում են տարածք հանձնելու մասին: Նրանց մի մասին Արցախի քաղաքական ուժերը թե՛ հրապարակային, թե՛ անմիջական հանդիպումներում անդրադարձել են, հորդորել, պահանջել հրաժարվել պարտվողական հռետորաբանությունից: Ինչպես տեսնում ենք, արդյունքներ դեռ չկան:
Այսօր ես մեկ անգամ ևս այս ամբիոնից ցանկանում եմ հիշեցնել, որ տարածքային զիջումների մասին խոսելը դավաճանություն է: Պարտվողական հռետորաբանությունը լկտիացնում է մեր թշնամուն, բացասական է ազդում մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա, հետ է պահում պոտենցիալ ներդրողներին Արցախի որոշ շրջաններում ներդրումներ կատարելու մտքից, Արցախի որոշակի շրջաններում բնակվող մարդկանց մոտ առաջ է բերում արտագաղթի մտադրություններ:
Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի ասածի վերաբերյալ պարզաբանում եմ պահանջում Արցախի նախագահ Բակո Սահակյանից: Արդյո՞ք նա ևս 2011թ. պատրաստ է եղել տարածքային զիջումների: Ի՞նչ հիմնավորվածությամբ է Սերժ Սարգսյանը պնդում, որ հայկական կողմերը պատրաստ են Ադրբեջանին հանձնել յոթ շրջաններ:
Սա առանցքային հարց է, քանզի մտավախություններ կան, որ Արցախում սահմանադրական փոփոխություններ են պարտադրվում լեգիտիմության պակասով նախագահ ունենալու համար, որպեսզի նա ստորագրի Արցախի, ամբողջ հայության շահերին հակասող պայմանագրեր»:
«Վերածնունդ» խմբակցություն
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը