Իսրայելական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի ուղղությամբ
Իսրայելի ռազմական օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել է Դամասկոսից արևմուտք ընկած Էս-Սաբուկա շրջանի ուղղությամբ: Вести-ի փոխանցմամբ`այս մասին հայտնել է Սիրիայի Զինուժի հրամատարության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ իսրայելական ինքնաթիռներից սիրիական տարածքի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել: Սիրիացի զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չեն գրանցվել: Միաժամանակ նշվում է, որ սիրիական հրամանատարությունը Իսրայելի գործողությունները «ագրեսիվ» է գնահատել: Իսրայելական կողմը կատարվածի շուրջ պաշտոնական մեկնաբանություն չի արել: Նախկինում իսրայելական օդուժն արդեն ավիահարվածներ հասցրել էր Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող տարածքում` հրթիռակոծելով «Հեզբոլլահ» շիա շարժման զորամիավորումը:
