«Պոբեդա»-ի թռիչքներով ակնկալվում է ավելացնել ջավախքցիների հոսքը դեպի Շիրակի մարզ

Դեպի «Շիրակ» օդանավակայան «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների հետ կապված, նախատեսվում է Շիրակի մարզում ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը: «Քանի որ «Շիրակ» օդանավակայանում ինքնաթիռների թռիչքների ակտիվություն է սպասվում, մենք մշակել ենք հայեցակարգ, ըստ որի, նախատեսում ենք Շիրակ ժամանած զբոսաշրջիկին գոնե մեկ կամ երկու օր պահել: Նպատակն այն է, որ օդանավակայանը ոչ թե ծառայի որպես տարանցիկ վայր, այլ լինի հնարավորություն այցելուների հոսքը դեպի Շիրակի պատմամշակութային վայրեր ուղղելու համար»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը` նկատելով, որ դեպի Շիրակ ակնկալվում է հոսք Ջավախքից: Այն հարցին, թե ձմռան սեզոնին տարեկան որքան զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ ընդհանուր թիվ կա, սակայն դա իրական պատկերը չի ներկայացնում: Չի բացառվում, որ այդ թվի, ասենք 80 տոկոսը, բիզնես նպատակով է Հայաստան եկել կամ պարզապես բարեկամին տեսնելու: Իրական պատկերն ունենալու համար, ըստ Զարմինե Զեյթունցյանի, նախատեսվում է ծրագիր իրականացնել վիճակագրական աշխատանքները նոր որակի բերելու համար: Մասնավորապես, այնպես անել, որ վիճակագրությունը ներկայացվի թիրախավորված, այլ ոչ թե ընդհանուր թվերով: Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ զգալի անելիքներ կան Հայաստանի տեսարժան վայրերը և միջազգային շրջանակներում և հայ հասարակությանը ճանաչելի դարձնելու համար: Նրա խոսքով, 2017 թվականին ամենամեծ շեշտը դրվելու է երկրի ճանաչելիության վրա: Անդրադառնալով զբոսաշրջային ծառայությունների, հյուրանոցների գներին` Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ իրականում այդ ոչ մատչելիության հարցը երբեմն չափազանցված է: «Իմ շփումները Հայաստան այցելած օտարազգիների հետ ցույց են տալիս, որ նրանք մեր երկիրը դիտարկում են մատչելի հնարավորություններով վայր»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե եղած գները մատչելի չեն Հայաստանի բնակիչների համար, Զարմինե Զեյթունցյանը համաձայնեց` նշելով, որ պետության կողմից սոցփաթեթի ծրագրի իրականացումն ուղղված է ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ամեն դեպքում Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ Հայաստանում ևս մատչելի գներով հյուրանոցներ և հյուրատներ կան, այլ հարց է, որ այդ մասին լավ չի գովազդվում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am