Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ազգային Ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նոր օրինագծի վերաբերյալ զրուցեցինք «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Սոնա Մինասյանի հետ: Նա նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի որպես սահմանդրական օրենք, նրա խոսքով օրենքում կա դրական միտում՝ ինչ-որ չափով այն ազատականացվել է, բայց կան նաև մի շարք խնդրահարույց դրույթներ:
«Կիսում եմ մեր գործընկերների հնչեցրած մի շարք մտահոգություններ՝ կապված ֆինանսավորման, հիմնադիր համագումարում պատվիրակների թվի և ՀՀ մարզերում ներկայացվածության թվային պարտադրանքի վերաբերյալ, բայց պետք է անդրադառնամ նաև մեկ շատ կարևոր դրույթի, որին այդքան էլ ուշադրություն չի դարձվում քննարկումների ժամանակ: Գործող օրենքի 10-րդ հոդվածում սահմանվում է, թե ովքեր չեն կարող լինել կուսակցության անդամ կամ էլ հիմնադրել կուսակցություն: Հատկանշական է, որ այս նախագծում այդ հոդվածն էական փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես՝ եթե այսօր ազգային անվտանգության, ոստիկանության և իրավապահ մարմիների աշխատակիցները չեն կարող լինել կուսակցական, այս նախագծով որևէ արգելք չկա վերոնշյալ կառույցների ներկայացուցիչների կուսակցական գործունեության առումով»,- նշեց Սոնա Մինասյանը:
Նրա խոսքերով, եթե անգամ օրենքի նախագիծը համապատասխանեցվել է ՀՀ նոր Սահմանադրությանը, որի 28-րդ հոդվածով կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու իրավունքները օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել, ապա մենք այստեղ հստակ հակասություն ենք ունենում Սահմանդրության և Կուսակցությունների մասին օրենքի նախագծում: «Ստացվում է, որ այս կարգավորումը քաղաքական դաշտում դերակատարում է ունենալու, շահագրգռելու և խրախուսելու է ուժային կառույցների աշխատակիցներին անդամագրվելու իշխող կուսակցության շարքերը: Այստեղ արդեն էականն այն չէ, թե որ կուսակցությունը կլինի իշխանության, այլ այն, որ ուժային համակարգը զարգանալու և առավել օբյեկտիվ աշխատելու համար պետք է հնարավորինս հեռու պահել կուսակցական կաղապարներից»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը