Շիրակի Դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշումը առաջացրել է Գյումրու թիվ 38 միջնակարգ դպրոցի աշխատակազմի եւ աշակերտների դժգոհությունը: Մասնավորապես Սիմոնյանը օրերս դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Գյումրու թիվ 42 դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանին։
Ըստ տեղեկությունների վերջինս Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի բարեկամուհին է, եւ հենց այդ պատճառով է առանց մրցույթի նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մեզ հայտնի դարձավ, որ մի քանի օր է դպրոցի մանկավարժները եւ աշակերտները դասապրոցեսները նորմալ չեն կազմակերպում, եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ի նշան դժգոհության: Շիրակի մարզպետից պարզաբանում ստանալ չհաջողվեց, վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Ըստ էության ՀՅԴ մարզպետի այս քայլով հակասում է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ուսումնական հաստատություններում պետք է բացառվի քավոր- սանիկային հարաբերությունները:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը