ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խայտառակություն համարեց այն փաստը, որ հնարավորություն է տրվում պատգամավորի կողմից տրված հատուկ լիազորագրով քվեարկել բացակա գործընկերների փոխարեն:
«Այս իշխանությունն ընդհանրապես այդ գործելաոճն ունի` իր ապօրինությունները, հանցագործությունները հետին թվով լեգալացնելու: Միշտ խախտում են, հետո գտնում են մի սահմանադրական կամ օրինական ձև այդ խախտումներն օրինականացնելու համար: Սա մի անընդունելի բան է, երբ լիազորագիր է գրվելու, և խմբակցության ղեկավարը բացակայող պատգամավորի փոխարեն հնարավորություն կունենա քվեարկել: Սրանով, փաստորեն, ուզում են իրենց ներկայությունն ապահովող պատգամավորներին, որոնք ձայն բերող են, բայց ձայն չունեն ԱԺ-ում, նրանց գործը հեշտացնել»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Ըստ նրա՝ այդ ձայն բերող պատգամավորները հավանաբար ընդվզել են, որ իրենց «ծեծող փայտով» առավոտները բերում են քվեարկության, հիմա էլ ուզում են լիազորագրով փոխարինել:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը