Կհանդուրժեի՞ք, եթե ռեստորանից հնչող երաժշտությունն ամեն գիշեր խաթարեր Ձեր անդորրը. Ա. Բախշյան

Հարգելի պարոն Վարչապետ, Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հանձնարարեցիք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: Նշեցիք, որ խոսքը ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի տակ և անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան և Կառավարությունը պետք է արձագանքի դրանց:Որպես Երևանի ավագանու անդամ՝ ինքս էլ անընդհատ բողոքներ եմ ստանում մեր այն քաղաքացիներից, որոնց շենքերի առաջին հարկերում գործում են ռեստորաններ կամ զվարճանքի օբյեկտներ (Մաշտոցի պողոտա 31, Խանջյան փողոց 31): Դժվար չէ պատկերացնել, թե հատկապես գիշերային ժամերին այնտեղ հնչող երաժշտությունը որքան անհարմարություն է ստեղծում անմիջապես դրանց վերևում ապրող բնակիչների համար:  Տևական ժամանակ նշված փողոցների բնակիչների բարձրացրած խնդիրները եղել են իմ ուշադրության կենտրոնում, և փորձել եմ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: Մասնավորապես, երկարատև պայքարից հետո մեզ հաջողվեց վերացնել Մաշտոցի պողոտայում գործող «Կամելլոտ» ռեստորանի աղմուկը և արգելել աշխատել գիշերային ժամերին: Մաշտոցի պողոտայի և Խանջյան փողոցի բնակիչների դիմում-խնդրանքն է Ձեզ, որպեսզի գիշերային ակումբներից և նման զվարճանքի օբյեկտներից զատ ցանկում ներառվեն նաև քաղաքի բնակելի շենքերի 1-ին հարկերում կամ նկուղներում գործող ռեստորանները, սրճարանները և նմանատիպ օբյեկտները, որոնցում հնչող երաժշտությունը, աղմուկ-աղաղակը մղձավանջ և պատուհաս են բնակիչների համար: Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am