Կոլումբիայում հայտնաբերվել են աղետի ենթարկված ինքնաթիռի «սև արկղերը»
Կոլումբիայի իշխանությունները հայտնաբերել են BAE Avro բրազիլական ինքնաթիռի ինքնագրերը, որը կործանվել էր Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում, հայտնում է BBC-ն։ Կոլումբիայի քաղավիացիայի վարչությունը հայտնել է իր Twitter-ում, որ 2 «սև արկղերը» գտնվում են լավ վիճակում։ Ինքնաթիռում գտնվել են «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ինչպես նաև 20 բրազիլացի լրագրող։ Նրանք ուղևորվում էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի գավաթին, որտեղ բրազիլացիները պետք է խաղային տեղի «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի հետ։ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Օդանավում եղել են 72 ուղևորներ և անձնակազմի 9 անդամներ:
