«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց,որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը 2017 թվականին կտևի ոչ թե 3-4 օր, այլ մեկ ամսից ավելին: 2017թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 24-ին և կավարտվեն մայիսի 28-ին:
«Ուզենք, թե չունեք՝ մենք պետք է ընդլայնենք «Ավրորայի» ձևաչափը: Ավելի շատ միջոցառումներ կարվեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Դրա համար մեր աշխատանքը դժվարացնող որոշում ենք կայացրել՝ «Ավրորան» կտևի ոչ թե 3-4 օր, այլ՝ մեկ ամսից ավելին: Սկսելու ենք ապրիլի 24-ին, մրցանակաբաշխությունն ավարտելու ենք մայիսի 28-ին և այդ օրը կհայտնենք մրցանակակիրներին: Դրա մեջ մենք տեսնում են սիմվոլիզմ՝ մահից մինչև կյանք, ճանապարհ դժոխքից մինչև հաղթանակ, հուսահատությունից մինչև հույս:2017 թվականի « Ավրորա« մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին, հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երևանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Դափնեկրին և հավակնորդներին կորոշի «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից »,-ասաց Ջիլավյանը:
Ջիլավյանը նաև հայտնեց, որ ըստ այս պահի տվյալների՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջորջ Քլունին կրկին կմասնակցի մրցանակաբաշխությանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը