«Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերոջ սպանության գործով հերթական դատական նիստը: Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակեց ուսումնասիրել դեպքի օրը գործով երեք ամբաստանյալի շարժը «արձանագրած» տեսագրությունները: Խոսքը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող տարբեր օբյեկտներից առգրավված տեսախցիկների արձանագրություններին: Դրանք հետազոտվեցին դատական նիստերի քարտուղարուհու համակարգչով: Գործով ամբաստանյալներին տեսագրություններում ոչ միայն «չհայտնաբերեց» պաշտպանական կողմը, այլ նաև գործով մեղադրող դատախազները: Մասնավորապես, զննության արձանագրություններն ուսումնասիրելիս դատախազը նախ նշում էր, թե որ տեսանյութի որ րոպեում են երևում երեք անձը և նրանց տեղափոխած տաքսի ավտոմեքենան, սակայն դատարանում հրապարակված տեսանյութերից որևէ բան հասկանալի չէր: Մեկ ժամից ավելի տեւած զննությամբ` որևէ դրվագում չերևացին երեք «կապիշոնով» երիտասարդը, առավել ևս` ամբաստանյալներ Գաստիկը, Ծըգլը և Տլեն: Այսինքն՝ քննիչն արձանագրության մեջ նշել էր, որ, ասենք, տվյալ տեսանյութում այսինչ ժամին, այսինչ րոպեին երեք անձ մոտենում են ցայտաղբյուրին, այդ երեք անձը Գաստիկը, Ծգըլն ու Տլեն են: Բայց տեսանյութի դիտման ընթացքում քննիչի նշած ժամին ու րոպեին երեք անձը ցայտաղբյուրին չեն մոտենում: Անցուդարձ անողները շատ են, բայց ցայտաղբյուրին մոտեցողներ՝ ոչ: Այս կապակցությամբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց արձանագրել, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում: ««Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ անցան»,- զննության աձանագրությունն ուսումնասիրելիս կատակում էր պաշտպանական կողմը: Տեսանյութերի ուսումնասիրությունը նյարդայնացնում էր գործով ամբաստանյալներին և դահլիճում ներկա գտնվող անձանց, քանի որ դրանցում գործին վերաբերող որևէ հանգամանք, ըստ էության, ի հայտ չեկավ: Այս կապակցությամբ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին՝ Ծըգլին, ասելով. «Ինչո՞ւ եք շտապում, ինչի՞ց եք ուշանում, մեկ է ՝ գնալու եք, խցում նստեք, հեն ա` էստեղ նստած եք, գոնե դատարանում օդը մաքուր է»: Ինչին ի պատասխան Ծըգլն արձագանքեց. «Սենց բաներ տեսնում՝ ներվայնանում եմ: Նստած նայում ենք, թե ով ինչ առևտուր արեց», իսկ Գաստիկն էլ ասաց. «Ձեզ հարգում եմ (նկատի ունի դատավորին,-հեղ.), դրա համար եմ եկել, թե չէ՝ չէի գա»: Դատարանում իր վրդովմունքն արտահայտեց նաև Գաստիկի քեռին և դուրս եկավ դատարանի դահլիճից, ինչից հետո դատավորը հորդորեց նիստերին նյարդայնացող անձանց՝ չգալ դատերին: «Ինձնից շատ, հաստատ, ոչ մեկ չի ներվայնանում»,- նշեց նա: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am