«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունները տևական ժամանակ բանակցում են նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ, սակայն վերջնական համաձայնություն չի հաջողվում կայացնել: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության արդեն նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հենց այս դաշինքին է դեմ եղել ինչի պատճառով էլ անցյալ շաբաթ լքեց կուսակցության շարքերը: Վերջինիս համար անընդունելի է եղել Վարդան Օսկանյանի հետ դաշինքի հեռանկարը: Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մի պահ Օսկանյանի հետ բանակցել, փորձել է բանակցային սեղանի շուրջ հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը կտրականապես դեմ են եղել՝ պնդելով, որ Մարտի 1 -ի պատասխանատու Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու: Օսկանյանը, սակայն, դեմ չի եղել վերջինների հետ դաշինքին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը