«Ժողովուրդ». «Ինչպես երևում է՝ հայտնի գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետևից սնանկանում են: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել Էր, որ Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է գործունեությունը: Իսկ հիմա հերթը Համբարձումյանի «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ինն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ու մինչ ընկերությունը լուծարվում է, ՊԵԿ-ը շտապեց տուգանել նրանց: «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանը հաշվապահական հաշվառումը խախտումներով վարելու համար տուգանվել է 25 հազար դրամով: Ստացվում Է, որ ՊԵԿ-ն անտեղյակ է այս ընկերության լուծարման մասին: Ի՞նչպես կարելի է տուգանել արդեն գոյություն չունեցող ընկերությանը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը