«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է «Գազպրոմ Արմենիայի» առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագիրը, որից ակնհայտ է դառնում, որ 2018 թվականին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա:
Խնդիրն այն է, որ դեռ անցած տարի հաստատված եռամյա ծրագրով 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսում էր 13.6 միլիարդ դրամի ներդրում և այդ գումարը ներառված էր սակագնի հաշվարկում: Սակայն այդ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ դառնալուց հետո որոշվեց, որ գազի սակագինը Հայաստանում պետք է նվազեցվի և նոր ծրագրով 2017-ի համար նախատեսվել է արդեն 3.5 միլիարդ դրամի ներդրում: Ներդրումների այդպիսի կտրուկ նվազեցումը պայմանավորված էր հենց սակագնի նվազման անհրաժեշտությամբ: Սակայն 2018 -ի համար կրկին նախատեսվել է մեծ ներդրում` մոտ 18 միլիարդ դրամ, ինչը կրկին պետք է ներառվի սակագնի մեջ, և դա հանգեցնելու է սակագնի բարձրացման: Նշենք, որ ՀԾԿՀ-ն սակագինը որոշելիս պետք է նախ հաստատի ներդրումային ծրագիրը: Այս անգամ, սակայն, հանձնաժողովը նվազեցրել է սակագինը, ապա հրապարակել ներդրումային ծրագիրը: Այլ կերպ ասած, ծրագիրը համապատասխանեցվել է սակագնին, այնինչ պետք է տեղի ունենար հակառակը: Սա ևս մի անգամ ապացուցում է որ սակագնի նվազեցումը քաղաքական որոշում էր:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը