Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերանայելու պահանջ կա
Minval.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ անհրաժեշտ է համարել Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերանայումը. «Այսօր Ադրբեջանն անում է ամեն անհրաժեշտ բան Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու համար։ Սակայն ես մշտապես ասել եմ, որ մենք չենք կարող լուծել Ղարաբաղյան հակամարտությունն այն պատճառով, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի թիկունքին։ Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ է իրեն պետք Ադրբեջանից։ Մենք պետք է տվյալ հարցով դիմենք Մոսկվային։ Եթե Ռուսաստանն այսուհետ նույնպես աջակցի Հայաստանին, ապա մենք պետք է վերանայենք երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ»։ Ադրբեջանցի պատգամավորը հիշատակել է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համալիրների տրամադրման մասին։
