Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայցի հետ կապված՝ փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան: «Դատարանը ժամանակ է տրամադրել դատավարության կողմերին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաշտության եզրեր գտնելու, սակայն արձանագրենք, որ ո՛չ հայցող կողմը, ո՛չ պատասխանող կողմը այդպիսի ցանկությամբ հանդես չի եկել: Ավելին՝ պատասխանող կողմը կտրուկ առարկեց՝ նշելով, որ որևէ հաշտության չի գնա: Այսինքն՝ աննախադեպ երկար ժամանակը, որ տրվել է դատարանի կողմից՝ 4 ամիս, դա անիմաստ է: Գտնում ենք, որ այս պարագայում արդար դատաքննության ողջամիտ ժամկետը պետք է օգտագործել, և միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը կրկին դատական նիստ նշանակի դեկտեմբերին»,-նշել է փաստաբան Դավիթ Ասատրյանը:
Դատական նիստերը, Դ. Ասատրյանի կարծիքով, հետաձգվում են միտումնավոր, դա արվում է այն նպատակով, որ դեպքը հասարակության և ԶԼՄ-ների մոտ մոռացության տրվի:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը