Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածված տեղեկատվությանը, որի համաձայն առաջիկայում ԿԳ պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին:
Նախարարը նշեց, որ չի մեկնաբանում այն տեղեկությունները, որոնք հրապարակված են մամուլում, քանի որ «նշանակում է մամուլը, հաստատում է մամուլը»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կա հավանականություն, որ Աշոտյանը նշանակվի դեսպան.«Դուք ուզում եք, որ ես խոստովանություննե՞ր անեմ»,-արձագանքեց նախարարը:
Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն տարիներ շարունակ կրթության ոլորտն է ղեկավարել, նախարարն արձագանքեց, որ քաղաքականությունը ոլորտային է, իհարկե, կախված է նաև նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է տվյալ պահին ղեկավարում, բայց ընդհանուր գերակայությունները նույնն են. «Սա նշանակում է, որ կրթական ոլորտի ռազմավարությունը վերջին 25 տարիների ընթացքում եղել է նույնը: Հետևաբար, նախարարների փոփոխությունները բերել են բացառապես տակտիկական փոփոխությունների: Այսինքն՝ ոլորտային տեսանկյունից է փոփոխությունը, իսկ քաղաքականությունը անշեղորեն է»,- ասաց Աշոտյանը:
Հարցին` ՀՀԿ-ն հեղիանակազրկվա՞ծ է, պատասխանեց, որ հպարտությամբ է կրում կուսակցության անդամ լինելու առաքելությունը, ինչպես նաև կրծքանշանը:
Աստղիկ Ավագյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը