«Հանրապետական կուսակցության համագումարին որևէ արտառոց բան չեղավ, այնպիսին էր, ինչպիսին պիտի լիներ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Պատգամավորը տարօրինակ չի համարել նաև մեկ գիշերվա ընթացքում 7000 անձի անդամակցության հանգամանքը ՀՀԿ-ին, իսկ ՀՎԿ լրատվական քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը Հանրապետական կուսակցության համագումարը համարել է հերթականը ՝ դիտարկելով այն նախընտրական տրամաբանության շրջանակում:
Անդրադառնալով ընդդիմության դաշտում հնարավոր միավորման փորձերին, Էդգար Առաքելյանը նկատել է. «Հայկական վերածնունդ»կուսակցությունը արդեն իսկ նմանատիպ կոնսոլիդացիայի ծնունդ է, իսկ միավորման փորձերից առաջ քաղաքական ուժերի համար, կարծում եմ, լավ ցուցիչ կարող է լինել վերջին ՏԻՄ ընտրություններում իրենց գրանցած արդյունքները:
Հարցին թե ՀՎԿ-ն հավակնում է ավելի բարձր արդյունքներ գրանցել քան ՏԻՄ ընտրություններում եղան, Առաքելյանը պատասխանել է,- իհարկե այո:
Անդրադառանլով երկրի տնտեսական վիճակին, Հանարպետական կուսակցության պատագավորը այն համարել է բավականին լավ, իսկ Էդգար Առաքելյանը փաստել է, որ նույնիսկ սպասվում է զրոյական տնտեսական աճ: Հնարավոր է արդյոք 2017-ի խորհդրարանական ընտրութուններից առաջ քաղաքական դաշինքներով հանդես գան հարցին ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը նշել է , որ իրենք հարցը քննարկում են մի քանի ուժերի հետ, իսկ եթե չհաջողվի միավորվելը, հանդես կգան առանձին : Էդգար Առաքելյանն էլ նշել է, որ «Հայկական Վերածնունդ»-ում դաշինքներ կազմելու հարց չեն քննարկում, ավելին Առաքելյանը կարծում է, որ Հայաստանում կոալիցիաները որպես կանոն հաջողությամբ չեն պսակվում հատկապես ընտրություններից հետո.
«Ընտրություններից հետո ընտրողների ձայնը մշտապես փոշիացվել է: Պետք է կուսակցությունները միավորվեն, դառնան մեկ կուսակցություն, այդ դեպքում միավորումն արդարացված կլինի»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը