Վերջին հանդիպումը
Երբ ես Ֆրանսիայում էի, առաջարկ հնչեց, որ հանդիպումն անցկացվի 2+3 ձևաչափով, այսինքն՝ հակամարտող երկու կողմերն ու համանախագահ երկրների նախարարները։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին ՀԱՀ-ի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հավանություն է տվել առաջարկին։ Մամեդյարովը մեկնաբանել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների փոփոխությունը։ «Նոր ֆրանսիացի համանախագահը ծանոթ է տարածաշրջանին, փորձառու դիվանագետ է։ Օրինակ՝ Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն անցկացվել էր Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունում, երբ այդ մարդն էր հյուպատոսը: Հավանաբար, նա լրջորեն կզբաղվի այդ հարցով»,- ասել է Մամեդյարովը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ Համբուրգում կկայանա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ վերջին հանդիպումը։
