«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքի ձեւաչափով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության նախագահի տեղակալ Անժելա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունում դեռեւս չի քննարկվել ապրիլին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում դաշինք կազմելու հարցը: «Մենք ասել ենք, որ տարբեր կուսակցությունների հետ բանակցություններ վարելու եւ քննարկումների փուլում ենք, որոնք կիսում են մեր գաղափարախոսությունը եւ գտնվում են միեւնույն հարթակում: Մեր նպատակն է միավորվելը, ընդգրկուն կոնսոլիդացված ցուցակ կազմելը, որի հիմքում կլինեն մեր սկզբունքները եւ գաղափարները»,- նշեց Անժելա Խաչատրյանը՝ շարունակելով, որ կուսակցության համար անընդունելի է հանուն միավորման միավորումը: «Մեզ համար ընդունելի է, երբ կուսակցությունների միջեւ դաշինք է ստեղծվում սկզբունքային եւ գաղափարախոսական հենքի վրա»,- ամփոփեց Անժելա Խաչատրյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը