Այսօր Հայելի մամուլի ակումբում Հանրապետական կուսակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ին 7 հազար մարդու անդամագրման հարցին, նշեցոր այս կամ այն կուսակցությանը նոր մարդկանց անդամագրվումը տվյալ կուսակցության ներքին գործն է: Պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը այնքան էլ լավատեսորեն չէր տրամադրված: «Ցավոք, դա տեսանելի ապագայի խնդիր չէ, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ տարբեր կուսակցություններ, որոնք ասում էին, որ երբեք չեն միանա ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ, իրենց դիրքորոշումը մեղմացրին»,- նշեց Լեւոն Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ Հայաստանում նույնպես հնարավոր է երկկուսակցական համակարգի հաստատումը, բայց դրա համար ժամանակ է պետք: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում ստեղծվի ուժեղ ընդդիմադիր բեւեռ»,- հավելեց պատգամավորը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, համաձայն է այն կարծիքին, որ կուսակցության շարքերում նոր անդամների ընդունումը տվյալ կուսակցության ներքին գործն է: «Բայց դրա հետ մեկտեղ, Հանրապետական կուսակցության 7 հազար մարդու անդամագրվելու տեղեկությունը ինքը կուսակցությունն է ներկայացրել: Ինչո՞ւ եք դուք դա հատուկ ընդգծում եւ թեման Հայաստանի քաղաքական օրակարգի հարց դարձնում: Եթե ինքներդ եք այդ մասին ասել, նշանակում է՝ փորձել եք այն օրակարգ մտցնել»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը