ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը Մարդու իրավունքի պաշտպանի ընտրության հարցում ունի իր դիտարկումները: Պատգամավորը կասկածում է, որ ի վերջո ՄԻՊ-ի պաշտոնը կզբաղեցնի հանրապետական թեկնածուն: Նա գտնում է , որ վերջին փուլում առնվազն երկու թեկնածուների անուններ պետք է շոշոփվեն, որպիսի մրցակցություն ծավալվի: Այս մասին հայտնեց Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը, թե շոշափվում է նաև ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը և արդյոք կա հավանականություն, որ վերջինս հաստատվի այդ պաշտոնում Զարուհի Փոստանջյանը արձագանքեց.« Ես այս պահին չեմ կարող պատասխան տրամադրել` ընդդիմությունը թեկնածու կունենա, թե չի ունենա: Բայց այնուամենայնիվ պետք է որ ընդդիմությունը ներկայացնի իր թեկնածուին, որը կլինի իրական այլընտրանք »,-ընդգծեց Փոստանջյանը: Լրագրողի հարցին, թե այդ թեկնածուն կլինի Զարուհի Փոստանջյանը, թե Թևան Պողոսյանը` Փոստանջյանը արձագանքեց.« Ժառանգությունը կներկայացնի իր թեկնածուին: Կխնդրեի շրջանառությունից հանել Թևան Պողոսյանի անունը, քանի որ նա «Ժառանգություն» կուսակցությունից չէ և կապ չունի կուսակցության հետ»: Անդրադառնալով հարցին, որ շրջանառվում են տեղեկություններ, թե Վատիկանի դեսպանը Հայաստանում հարցեր է լուծում և հենց նրա «թեթև» ձեռքով է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարական տվել Փաստանջյանը ասաց.« Միանշանակ եղել են ճնշումներ, բայց այս առնչությամբ ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել»,-եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:
Աստղիկ Ավագյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը