Քաղաքական առևտուրը վերացնում են, թե զարգացնում

«Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը», - ՀՀԿ 16-րդ համագումարին Սերժ Սարգսյանի այս ուղերձից երկու օր հետո Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանի արտահերթ նիստին ներկայացրեց Կուսակցությունների մասին օրենքը, որը տրամագծորեն հակառակ սկզբունքների վրա է հիմնված: Այս նոր օրենքով, ըստ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, կդյուրացվի կուսակցություն գրանցելու գործընթացը, կնվազեցվեն պահանջները. 200-ի փոխարեն 100 հիմնադիր անդամ, 2000-ի փոխարեն կուսակցությունը կարող է ունենալ 1000 անդամ․ «Մեղմացո՞ւմ է սա արդյոք: Կարծում եմ, այո: Այն տեսանկյունից, որ կուսակցությանը այլևս որևէ մեկը գրանցումից հետո՝ պոստ ֆակտում չի միջամտելու նրա գործունեությանը», -ընդծել է տիկին նախարարը ու հավելել, որ արդեն գործող 79 կուսակցություններին օրենսդրական փոփոխությունից հետո վերագրանցվելու պահանջ չի ներկայացվի: Ասել է թե, այս օրենքը ոչ թե նպաստելու է դաշտի բյուրեղացմանն ու խոշորացմանը, այլ ճիշտ հակառակը, օրենքի մեղմացումը նպաստելու է ավելի, որ Հայաստանի մոտ 8 տասնյակի հասնող կուսակցական ներկապնակը համալրվի նորերով ու նպաստի քաղաքական առեւտրի զարգացմանը: Պատգամավորների մի մասը բարձրացրեց քաղաքական դաշտում զուտ ձևականորեն, թղթի վրա գոյություն ունեցող մարդ-կուսակցությունների հարցը՝ կարծիք հայտնելով, որ օրենքի ազատականացումն է՛լ ավելի կվատթարացնի իրավիճակը:Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կուսակցություն հիմնելը «քաղաքական բիզնեսի ձև է դարձել՝ ընտրությունից ընտրություն խոշոր կուսակցությունից գումար կորզելու համար»: «Մենք շատ լավ գիտենք, որ էդ կուսակցությունները կազմված են երկու սուբյեկտից անձը և իր կնիքը: Երրորդ սուբյեկտ այդ համադաշնության մեջ գոյություն չունի»: Խոսրով Հարությունյանը որպես մարդ-կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Զոհրաբյանի ելույթից հետո անցավ հակահարձակման: «Մեր իրականության մեջ ազդեցիկ կուսակցություններ կան, տիկի՛ն Զոհրաբյան, որ նույնիսկ մեկ տարի չկարողացան իրենց խմբակցությունը պահել, այնպես որ բարի եղեք, կուսակցության մասին խոսելիս չպայմանավորել միայն ու միայն քանակով»,- ասաց նա շարունակելով.«Ցավոք, այսօր Հայաստանում ազդեցիկ կուսակցություն է համարվում հսկայական քանակով անդամներ ունեցողը, իսկ այդ կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինն ունի՞։ Սա ավելի կարևոր է, քան այդ 79-ը, թե՞ ինչ: Իսկ քանի՞ կուսակցություն կլիներ մեզ համար հարմար, ո՞վ է որոշում, ո՞րն է չափանիշը, գնահատողը մեկն է՝ ընտրողը»,-նշեց Հարությունյանը: Արդյո՞ք Հայաստանի քաղաքական համակարգի հիմական խնդիրը այն կուսակցություններն են, որոնք միայն թղթի վրա գոյություն ունեն: Կուսակցությունները, ինչպես Էդմոն Մարուքյանը նկատեց, զրկված են հավասար պայմաններից, համատարած «հանրապետականացման» գործընթաց է գնում, որը վտանգավոր է․ «Որևէ այլ քաղաքական ուժի ելույթները լուսաբանվո՞ւմ են Հանրային հեռուստաընկերությամբ: Ոչ թե լուրերի թողարկումով, այլ ուղղակի եթեր: Կա՞ նման բան: Չկա՛ նման բան: Ո՞նց ա լինում, որ երկրում ինչքան մոնոպոլիստ գործարար կա, Հանրապետական կուսակցությանն ա հարում կամ անդամակցում: Ո՞նց ա լինում, որ հանրային ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների աշխատողներին պարտադրում են, որ ընտրությունների ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ինչ-որ կերպ Հանրապետական կուսակցությանն աջակցեն»: Պարզվեց դժգոհություններ կան անգամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի շարքերում:ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր, քանի որ միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ, նաև` իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, իսկ այն, ինչ ենթադրում է օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ե՞րբ են անդրադառնալու հենց այդ խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, և նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, իսկապես կարողանան իրենց հարմարավետ զգալ և նվազագույն պահանջները հոգալ տարածքներում: Ըստ պատգամավորի` այն, ինչ հիմա ունենք օրենսդրությամբ, չափից դուրս անբավարար է: Մինչդեռ` կուսակցությունների քաղաքական մոդելի կայացումը պետության խնդիրը պետք է լինի:«Քաղաքական համակարգի կայացման համար անհրաժեշտ է, որ հանրության հետ աշխատանք տարվի, համապատասխան ուղղությամբ կուսակցության գաղափարները տարածվեն, մեկ օրում հազարավորները չանդամագրվեն>> խայծեց նա ՀՀԿ-ին, որին վերջերս մեկ օրվա մեջ 7000 մարդ է անդամագրվել՝ հետեւելով Կարեն Կարապետյանի օրինակին: Աղվան Վարդանյանը կայացած երկրների փորձը հիշեց, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կուսակցությունների հիմնադրամներ ունենալ, որոնք չեն ղեկավարվում կուսակցությունների կողմից, բայց այդ հիմնադրամների առաքելությունը աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ գաղափարախոսությունը բնակչության շրջանում տարածելն է, և նրանք դարձյալ օգտվում են պետական աջակցությունից: Ակնհայտ է մի բան, որ արդարադատության նախարարությունը գալոչկայի համար մի նախագիծ էր բերել ԱԺ, որտեղ չէր տրված բազմաթիվ հարցերի պատասխաններ, իսկ որ ամենակարեւորն է, այն հակասում էր Սերժ Սարգսյանի ելույթում նշված տեսլականին: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am