Այսօր Հայելի ակումբից բանախոսներ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը խոսեցին Հանրապետական կուսակցության համագումարից, մեկ գիշերում 7000 անձի անդամագրումից և վարչապետի Հանրապետական կուսակցության անդամ դառնալուց:
‹‹Համագումարը կուսակցության վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է և որևէ արտառոց բան չկա: ‹‹ Անձը, որը դառնում է կուսակցության անդամ ունի իր թիմը՝ մարդիկ, որոնք իր համակիրներն են, վերջիններս ևս մտնում են կուսակցության մեջ, հետևաբար արտառոց չէ նաև մեկ գիշերվա ընթացքում 7000 անձի անդամգրվելը ››,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Լեռնիկ Ալեքսանյանը հավելեց, որ վարչապետի մուտքը կուսակցություն երևույթ էր, որը արտաքին քննարկման թեմաներից մեկն էր:
Բանախոսներից մյուսը՝ Ալեն Սիմոնյանը, համագումարը ևս արտառոց երևույթ չի համարում. ‹‹Համաձայն եմ, որ համագումարը որևէ արտառոց բան չէր, պարզապես ամրապնդվեց անձի պաշտամունքը, մասնավորապես կուսակցության նախագահի: Սա մեզ հիշեցրեց սովետական մեր անցյալը››: Ալեն Սիմոնյանը ընդգծեց, որ սա մեր իրողությունն է, մեր երկիրն ու այն քաղաքական համակարգը, որն այսօր գոյություն ունի:
Մարիամ Հակոբյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը