Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի` պատգամավոր դառնալու ցանկությունն այնքան մեծ է, որ վերջինս օրենսդիր աշխատանքը համեմատում է թագուհու կարգավիճակի հետ: Այս մասին հնարապետական տիկինը, հիշեցնենք, ասել էր ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ցանկանո՞ւմ է պատգամավոր դառնալ: Նաիրիա Նահապետյանը նախ զարմացել էր և հարցրել` «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը»։
Այնուհետ փորձել էր պատգամավոր դառնալու իր ցանկությունը լրագրողին առավել պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»։ Ճշտելու` արդյոք կիսո՞ւմ են կուսակից ընկերուհու վերոնշյալ պատկերացումները հանրապետական կին պատգամավորները և իրենք էլ համարո՞ւմ են, որ պատգամավոր լինելը նույնն է, ինչ թագուհի լինել, NewsBook-ի թղթակիցը զրուցեց նրանցից մի քանիսի հետ:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանն, օրինակ՝ նշեց, որ ինքն իրեն թագուհի չի համարում: «Եթե մեր տիկին Նահապետյանն ասել է, ինքը կմեկնաբանի: Եթե ինքն ասել է, իրենից հարցրեք` ինքն ինչպես կմեկնաբանի այդ համեմատությունը: Բայց ես ինձ թագուհի չեմ համարում: Ինձ համար պատգամավոր լինելը թագուհի լինել չէ: Պատգամավորությունն ինձ համար պատասխանատվություն է, կարգավիճակ և աշխատանք»,- ասաց հանրապետական կին խորհրդարանականը:
Հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ իր հերթին նկատեց, որ Նաիրա Նահապետյանի հայտնած մտքի շուրջ կարծիք հայտնել չի կարող: «Իմ մասով իհարկե՝ չէ: Այսքան աշխատող թագուհի՞: Չգիտեմ: Եթե մարդ այսքան աշխատանք է անում, ուղղակի հանգիստ վայրկյան չի ունենում, իմ օրինակով եմ ասում, էլ ի՞նչ թագուհի: Բոլորն աշխատում են` և՛ թագուհիները, և՛ չթագուհիները»,- նշեց պատգամավորը: Դե, իսկ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ընդհանրապես չցանկացավ անդրադառնալ կուսակից գործընկերուհու համեմատությանը` հորդորելով իրեն այդպիսի հարց չտալ, պարզաբանումների համար դիմել հենց խոսքերի հեղինակին:
Հիշեցնենք, որ երբ «Իրատես» թերթի լրագրողը ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ Նաիրա Նահապետյանից փորձել էր ճշտել` արդյոք վերջինս ցանկություն ունի պատգամավոր դառնալ, տիկինը բավականին վրդովվել էր. «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը։ Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»։ «Դուք Ձեզ օրենսդիր աշխատանքում պատկերացնո՞ւմ եք» հարցին էլ ակնհայտ դժկամությամբ հակադարձեց. «1999-ից այդ դաշտում եմ, հիմա թե ինչ կլինի, կերեւա»։
Հետո էլ փորձեց պատգամավոր դառնալու իր ցանկությունը պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը