Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Հանրապետականների համագումարին և վարչապետի Հանրապետական կուսակցության անդամ դառնալուն: Խոսելով իշխանության ու ընդդիմության աշխատանքներից՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իշխանության խնդիրը ներսում մարդ չունենալն է:
‹‹ Դրսից մարդ են բերում ու վարչապետ նշանակում, հետո ոչնչացնում են այդ մարդուն ու գցում դուրս: Տիգրան Սարգսյանին բերեցին ու վարի տվեցին: Ոչինչ Կարեն Կարապետյանի ժամանակն էլ կանցնի ››,- հեգնանքով ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ներկայացվում են կեղծ թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
‹‹Հեռուստադիտողը եթերից լսում է գրանցած տնտեսական աճի թվերը, սակայն ինքն իր վրա դա չի զգում, գուցե կարծում է իր հարևանն է այդ աճը գրացել ››,- ընդգծեց նա:
Բանախոսը վերջում վստահորեն նշեց՝ գալիք ընտրություններին կլինեն մեկ-երկու դաշինք, որը մեզ հնարավորություն կտա ստեղծել քաղաքական այն համակարգը, որն այսօր առկա է ԱՄՆ-ում. կլինի իշխանություն և ընդդիմություն:
Մարիամ Հակոբյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը