Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սկսեցին վիրավորել միմյանց՝ նշելով իրենց քաղաքական հնարավորությունների մասին։ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նախ խիստ տոնով կոչ արեց լռություն պահպանել դահլիճում: «Պարոն Բագրատյան ջան, դուք դեռ վարչապետ չեք դարձել»,- փորձեց կատակել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հանգստացեք, կդառնամ. վախենամ՝ այլ ելք չունենաք այլեւս»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը:
Ի պատասխան՝ Շարմազանովը ցույց տվեց իրենց քաղաքական ուժը՝ նշելով, որ իրենք էլ պետք է ցանկանան, որ Բագրատյանը վարչապետ դառնա։
Այնուհետև Էդուարդ Շարմազանովը քարտուղարությանը խնդրեց Հրանտ Բագրատյանի ժամանակը զրոյից դնել և չխանգարել նրան:
Այսպիսով, ըստ Բագրատյանի՝ ԱԺ է բերվել հին կանոնակարգ, քանի որ ներկայացված փոփոխությունները կոսմետիկ են. «Դարձրեք պատգամավորին կենսունակ, սա է պառլամենտական կառավարումը: Մի հատ մոնիթորինգ արեք, պարոն Սահակյան, որքան ժամանակ եմ, օրինակ, ես կորցնում իմ պատգամավորական գործունեության վրա: Ես կարծում եմ՝ քիչ, ու ես ինձ վատ պատգամավոր եմ համարում: Այստեղ պետք է արտադրվեն օրենքներ. ԱԺ-ն ավելի կարեւոր հաստատություն է, քան կառավարությունը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը