ԱԺ-ում «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծի քննարկման ժամանակ, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշեց, որ այնպես չէ, որ ծանրության սլաքը գործադիրից տեղափոխվում է ԱԺ:«Ես այն տպավորությունը չեմ ստանում, որ ծանրության սլաքը գործադիրից տեղափոխվում է ԱԺ, քանի որ վերջինս իր ռեսուրսներով ետ է մնում: Կարո՞ղ ենք այնպես անել, որ խորհրդարանական Հայաստանում պատգամավորներն ավելի շատ ռեսուրսներ ունենան»,- դիմելով ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, որը ներկայացնում էր նախագիծը, հարցրեց մարուքյանը:
Ի պատասխան պարոն Սահակյանը նեց, որ նախագծում որպես հիմք են ընդունել նոր Սահմանադրության դրույթները. «Օրինակ՝ նստաշրջանների պահով մենք գտնում ենք, որ շարունակելու ենք քառօրյա օրակարգով, ուղղակի երկուշաբթի սահմանել ենք խորհրդի նիստերի օր, երբ ձեւավորվում է օրակարգը, ժամանակացույցը, հարցերի հաջորդականությունը: Նիստերը երեքշաբթի օրվանից սկսելու են առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն, ու հարցերի քննարկումները շարունակվում են մինչեւ օրակարգի սպառումը, սակայն դա չի կարող տեւել ավելի, քան երեք օր: Այս ճկուն համակարգը փորձել ենք կիրառել, որպեսզի կուտակումներ չունենանք, չունենանք չսպառված հարցեր, ու դա կարող է տեւել մինչեւ ժամը 24:00-ն»:
Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության ամբողջ ծանրաբեռնվածությունը տեղափոխվել է մշտական հանձնաժողովներ, ու նրանք են տերը դառնում ամբողջ գործընթացի, ինչպես նաև կլինի բավարար գործիքակազմ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը