Պատուհաս դարձած խնդիրներ ու սենսացիոն լուծումներ

Ռուս-իրանական համագործակցություն` Սիրիայի ճգնաժամի հարցով Տարածաշրջանում իրանական գործոնն ավելի ու ավելի է թափ առնում...  Օրերս, կարելի է ասել, սենսացիոն տեղեկություն ստացվեց ռուս-իրանական հարաբերությունների առնչությամբ: Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը հնարավոր է համարել Ռուսաստանի օդատիեզերական ուժերին Համադանի «Նոջե» ավիաբազայի տրամադրումը։ Նա նշել է, որ նման որոշումը կարող է ընդունվել անհրաժեշտության դեպքում, որը կարող է առաջանալ Սիրիայում իրավիճակի զարգացման հետ։ Սիրիական ճգնաժամի ֆոնին Ռուսաստան-Իրան հարաբերություններում որոշակի զարգացումներ են նկատվում նաև օրակարգային հին հարցերի շուրջ: Իրանը դիտարկում է ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման հնարավորությունը։ Երկրի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեյն Դեհղանն ասել է, որ ռուսական արտադրության Սու-30 կործանիչների գնումը գտնվում է օրակարգում։ Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են դիմել ցանկացած կողմի, բացի ԱՄՆ-ից ու Իսրայելից, սեփական պաշտպանունակության ապահովման նպատակով։ Այդ հայտարարությունը նախարարն արել է՝ մեկնաբանելով մոտ 10 մլրդ դոլարի չափով զենքի ու տեխնիկայի մատակարարումների հարցով Իրանի և Ռուսաստանի միջև բանակցությունների մասին հաղորդագրությունը։ Սիրիական ճգնաժամը, փաստացի, հանգեցնում է տարբեր երկրների միջև համագործակցության նոր որակի: Սիրիական խնդիրը, ԴԱԻՇ-ը դարձան պատուհաս` ողջ աշխարհի համար: Այդ հարցն այս օրերին նաև Անկարա-Թեհրան շփումներում է: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ է վարել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Հանդիպումն անցկացվել է Թեհրանում և անցել է մամուլի համար դռնփակ պայմաններում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ, կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել տարածաշրջանի դեպքերը ընդհանրապես և, մասնավորապես Սիրիայի ճգնաժամի հարցը։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպել է նաև իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման հարցում Թեհրանի ու Անկարայի միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Ռոուհանին այդ հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով. «Ներկա օրերին, երբ տարածաշրջանում տիրող իրավիճակը փխրուն է, Թեհրանի ու Անկարայի միջև շփումները կարող են բավական օգտակար լինել տարածաշրջանի խնդիրների լուծման համար»։ Իրանի նախագահը հստակեցրել է, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունն անհրաժեշտ է Իրաքի ու Սիրիայի ճգնաժամերի կարգավորման և այդ երկրներում ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների կարգավորման համար։ Իսկ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուսեյն Բաքերին չի բացառել Սիրիայում և Եմենում ծովային բազաների ստեղծման հնարավորությունը։ «Ընդգծում եմ, որ Իրանի ռազմածովային ուժերը որպես Օմանի նեղուցում առկա ուժեր պետք է նաև գտնվեն Հնդկական օվկիանոսում։ Հավանաբար, ժամանակի հետ առաջ կգա Եմենի և Սիրիայի ափերին ծովային բազաների ստեղծման անհրաժեշտություն»,-հայտարարել է Բաքերին։ Նրա խոսքով՝ իրանական տարածքից հեռու գտնվող բազաների ստեղծումն ունի զսպման էֆեկտ, ինչպես ատոմային ռումբը, սակայն շատ ավելի ուժեղ։ ՌԴ-ն պատրաստ է մասնակցել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համաֆինանսավորմանը Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատում ևս ուշագրավ տեղեկություններ կան... Ռուսաստանը պատրաստ է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում մասնակցել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համաֆինանսավորմանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը։ Նրա խոսքերով՝ ընկերությունն արդեն իսկ ստացել է բիզնես-պլան, ուսումնասիրել է այն և մշակել է առաջարկներ, որոնք մոտ ժամանակներս կուղարկվեն իրանական ու ադրբեջանական կողմերին. «Մենք առաջարկում ենք մատակարարումների մի մասի հարցում մեր ծառայությունները, երթուղու վերին մասին կառուցման համաֆինանսավորում, փոխադրման կետերի ստեղծում և շինարարության համար այլ սարքավորումների մատակարարում»։ Միշարինը չի մանրամասնել, թե «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը որքան միջոցներ է պատրաստ տրամադրելու նախագծի համաֆինանսավորմանը։ Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը գնահատվում է մոտ 1.1 միլիարդ դոլար։ Միշարինը հավելել է, որ միջանցքի զարգացման շրջանակներում նախատեսվում է լոգիստիկ կենտրոն կառուցել Իրանի ու Ադրբեջանի սահմանին։ Հայտնի է, որ Ադրբեջանը բանակցում է Իրանին Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար վարկ տալու վերաբերյալ։ Այդ մասին վերջերս Բաքվում անցկացված «Ռազմավարական գործընկերություն 1520 – Կովկասյան տարածաշրջան» բիզնես ֆորումում նշել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Ղուրբանովը. «Ներկայումս բանակցություններ են տարվում վարկի հատկացման շուրջ»։ Իրանի երկաթուղիների փոխնախագահ Հուսեին Աշուրին ընդգծել է, որ Աստարա գետի վրա կամրջի կառուցումն արդեն ավարտվել է, ներկայումս իրանական կողմում տարվում են աշխատանքներ. «Իրանական հատվածում աշխատանքները կավարտվեն տարեվերջին»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am