Փոխվում է ԱԺ կանոնակարգ օրենքը. Ինչ է սպասվում պատգամավորներին

Ազգային ժողովի արտահերթ նիստին հիմնական զեկուցող՝ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսվող փոփոխությունները: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինի: «Երկուշաբթի օրը կլինի խորհդրի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո երեքշաբթի օրն առավոտյան 10: 00-ից սկսում են մեր հերթական նիստերը, մինչև 18:00: Կարող են նիստերը շարունակվել օրակագրի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր»,-ասաց Սահակյանը, հավելելով, որ նման ճկուն համակարգ են կիրառում, որ կուտակումներ և չսպառված հարցեր չլինեն: Հովհաննես Սահակյանը նշեց, որ օրակարգային հարցերը սահմանելուց հետո եթե չի սպառվում նիստը, վարողը կարող է յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե ավելացնել, և խորհուրդը հերթական նիստերի տվյալ օրը կարող է նիստը շարունակել մինչև 24: 00-ն: Ըստ կանոնակարգի՝ ԱԺ-ն ունի հետևյալ մարմինները՝ պատգամավոր, ԱԺ նախագահ և տեղակալ, խմբակցություներ, խորհուրդ և հանձնաժողովներ: Եթե օրակարգը ձևավորելը նախկինում ԱԺ նախագահի տիրույթում էր, այժմ կոլեգալ մարմին է ձևավորում, այսինքն՝ ընդդիմությունը, իշխանությունը, հանձնաժողովը, կներկայացնեն իրենց հարցերը: Առաջին ընթերցման ժամանակ օրենքի քննարկումն անցնում է սահմանված ընթացակարգով: Բացասական եզրակացություն ստացած նախագծերը, որոնց որոշ դրույթների վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական որոշում, եթե հեղինակը լրամշակում է, ապա կարող է կրկին ներկայացնել հանձնաժողով, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ապա այն գնում է առաջ: Նույնը վերաբերում է երկրորդ ընթերցմանը: Զեկուցողը նաև ներկայացրեց արտահերթ նիտերի կարգը և նշեց, որ այն մտահոգությունը, որ առկա են, որ ընդգրկվում են այնպիսի նախագծեր, որոնք հանձնաժողովներում չեն քննարկվել, այլևս դրանց ճանապարհը փակվել է: «Սահմանվել են բացառիկ դեպքեր, միջազգային համաձայնագրեր, բյուջետային նախագծեր, որոնք արտահերթի օրակարգում պետք է ընդգրկվեն, պետք է ընթացակարգը մնացած դեպքերում անցնեն»,-նշեց Սահակյանը:
Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am