Պետության վերջին շանսը. խաղի կանոն է փոխվել

«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության համագումարն ու դրա ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ի թիվս բազմաթիվ շերտերի, իսկ գուցե ոչ թե՝ ի թիվս, այլ առաջին հերթին՝ խաղի կանոնների, դե ֆակտո գոյություն ունեցող կանոնի արձանագրում էր։ Ընտրություններից առաջ ու ընտրություններին ընդառաջ։ Կանոնը՝ ՀՀԿ-ի ոչ միայն ֆորմալ ու ոչ միայն ներկա իշխող լինելու հանգամանքն է, այլ նաեւ ընտրություններում նրա դոմինանտության պահպանման հաշվարկը։ Համոզմունքի նման ներկայացվող հաշվարկը։ ՀՀԿ համագումարում հնչած բոլոր ելույթներում 2017-18 թվականների մասին խոսվում էր այնպիսի հնչերանգով, կարծես ՀՀԿ-ի հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված ու ապահովված է։ Հասկանալի է՝ դա նաեւ քարոզչական հնարք է։ Սակայն շաբաթ օրը հնչած ելույթներից ու մարզահամերգային համալիրում թեւածած մթնոլորտից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀԿ-ի ու ՀՀԿ-ականների համար դա ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ քարոզչություն է, այլ հոգեբանություն, ինքնաներշնչանք՝ անկախ ամեն ինչից ընտրություններում հաղթելու ու իշխանությունը շարունակելու վերաբերյալ։ Դա, իհարկե, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ձեւավորված ու արմատացած հոգեբանություն է, որը վտանգավոր հոգեբանություն է, որովհետեւ առանց այն էլ ճահճացած իշխանությունն էլ ավելի ճահճացնող հոգեբանություն է ու հասարակությունից առանց այն էլ կտրված իշխանությունն էլ ավելի կտրող հոգեբանություն է։ ՀՀԿ-ի համագումարի այդ տոնայնությունը նաեւ Հայաստանում ընդդիմության ֆունկցիոնալ բացակայության կամ կիսատության կամ անլիարժեքության կամ անգործության վկայությունն էր։ Տարիներ շարունակ, մինչեւ վերջին շրջանը, քաղաքական օրակարգը կամ էականորեն ձեւավորվում էր ընդդիմության կողմից, կամ նվազագույնն ընդդիմությունն այդ օրակարգի վրա զգալի ազդեցություն էր ունենում՝ պարտադրելով իշխանությանը հաշվի նստել դրա հետ։ Հիմա փոխվել է նաեւ այդ կանոնը։ Կամ փոխվել է այդ կանոնը, դրա համար փոխվել է մնացած ամենայնը։ Ընդդիմությունն այլեւս ոչ միայն թեկուզ աննշան չափով չի ազդում քաղաքական օրակարգի ու զարգացումների տրամաբանության, ընթացքի վրա, այլ գրեթե ամբողջությամբ տեղավորվում է իշխանական օրակարգի շրջանակներում։ Այս ընթացքի շարունակությունը պետության համար միայն վտանգավոր է ու միայն կործանարար է, որովհետեւ էլ ավելի է նպաստելու իշխանության, իշխող կուսակցության ու պետության նույնականացմանը, ինչի ցուցադրություն էր նաեւ ՀՀԿ-ի վերջին համագումարը։ Այդուհանդերձ, որքան էլ այսօր կարող է թվալ, որ ամեն ինչ անցնելու է հենց իշխանության գծած սցենարով, ու, որ իշխանության ինքնավստահությունն արդարացված է, առջեւում խորհրդարանական ընտրություններ են։ Դրանց ընդդիմության համարժեք մասնակցության, ոչ թե նոմինալ մասնակցության, այլ հասարակության հետ կոմունիկացիա ապահովող ձեւաչափով մասնակցության դեպքում կարող է փոխվել խաղի այն կանոնը, որը ՀՀԿ-ին հնարավորություն է տալիս զգալ եւ գործել՝ որպես միակուսակցական համակարգի, կամ որ նույնն է՝ պետության սեփականատեր։ 2017 թվականի ընտրությունները գուցե ընդդիմության ու պետության վերջին շանսն են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am