«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկացման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած աշխատակիցները եւ գործարանին կաթ մատակարարած գյուղացիները սպառնում են կտրուկ քայլերի դիմել: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այսօր՝ առավոտյան ժամը 11:00-ին, բոլոր այն քաղաքացիները, որոնց ընկերությունը թե՛ որպես աշխատավարձ է պարտք, թե՛ մթերած կաթի գումար, հավաքվելու են եւ ուղեւորվեն դեպի պանրի գործարան: «Ստիպված ենք այսօր գնալ գործարան, վերցնել պանրի ողջ քանակությունը, որը կբաժանենք մարդկանց: ժողովուրդը պատրաստ է տիրանալ գործարանին ու վերցնել պանիրը եւ վաճառել, այլ ելք չկա, պայմանավորվածությունները չեն պահում»,- տեղեկացրեց քաղաքապետը: Մարդիկ մտավախություն ունեն, որ եթե նոր սեփականատեր հայտնվի, իրենց հասանելիք գումարները այդպես էլ չեն վերադարձվի: «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նա ընդհատակում է: Գտնել չհաջողվեց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը