«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում կդառնա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալը: Տեղեկությանը մեր զրույցում չհերքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը: «Ամեն ինչ հնարավոր է, ոչինչ մի բացառեք»,- ասաց նա: Շաբաթօրյա համագումարում ՀՀԿ-ն իր կանոնադրության մեջ փոփոխություն կատարեց և փոխնախագահի պոստը փոխարինեց տեղակալով՝ առանձնացնելով առաջին տեղակալի կարգավիճակը: Արդյո՞ք այդ կարգավիճակը հենց Կարեն Կարապետյանի համար չի ստեղծվել: «Մենք վաղուց էինք պնդում, որ այդ պոստը պետք է լինի, որ այն զբաղեցնողը փոխարինի կուսակցության նախագահին՝ վերջինիս երկրում չլինելու դեպքում: Իսկ այժմ նման պարագաներում ԳԱ նիստ անցկացնելու հարցը կանոնակարգված չէ»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը: Այդպիսով, Կ. Կարապետյանը Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ-ում դառնալու է երկրորդ մարդը և ունենալու է առանց Սերժ Սարգսյանի ՀՀԿ ԳՄ նիստ անցկացնելու իրավունք: Իսկ ինչ վերաբերում է առաջին տեղակալին, Վահրամ Բաղդասարյանի խոսքերով թեկնածուի հարցը կքննարկվի հինգշաբթի օրվա ԳՄ, ապա՝ խորհրդի նիստի ժամանակ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը