«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու, խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ այլ աշխատակիցներ: Նրանք հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաև կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները:
Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը