ԱԺ արտահերթ նիստում Կուսակցությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե պետք է աստիճանաբար գնալ այն ճանապարհով, որ այն կուսակցութունները, որոնք երկու, երեք կամ չորս գումարման Ազգային ժողովների ընտրություններին չեն մասնակցում, ընդամենը թղթի վրա են, պետք է ինքնալուծարվեն:
«Եթե քաղաքական ուժը 15 տարի շարունակ երեք ցիկլով չի մասնակցում պառլամենտական ընտրություններին, մի 15 տարի էլ չի մասնակցում ՏԻմ ընտրություններին, լավ ժողովուրդ ջան, իմաստը ո՞րն է այդ կուսակցության»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա՝ կուսակցությունների կայացման համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ, երկրորդ՝ պետք է ապահովել ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար. «Միայն այս դեպքում հայաստանյան հասարակությունը կարող է ապրել ժողովրդավարական պայմաններում։ Մենք՝ օրենսդիրներս, պետք է հնարավորինս արագ ընդունենք մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական գործելաոճը, մենք պետք է հնարավորինս արագ գնանք ազատականացման գաղափարախոսության: Հեծանիվ պետք չի ստեղծել, կա բավական հաջողված փորձ, ու Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային երկրների փորձը»:
Ըստ Շարմազանովի՝անհրաժեշտ են նաև սահմանափակումներ ՝ողջամտության սահմաններում։ Նա նաև նշեց, որ աստիճանաբար գնալու են կուսակցությունների խոշորացման ճանապարհով, դա անխուսափելի է, բայց արհեստականորեն խոչընդոտելը ճիշտ չէ, պետք է բնականոն լինի դա:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը