Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ասաց, որ օրենքով կուսակցությունը գրանցումից վեց ամիս անց պետք է ստեղծի տարածքային ստորաբաժանումներ: Այժմ առաջարկվում է երեք տարբերակ՝ ստորաբաժանում պետք է ունենա կամ Երեւանում կամ մարզերի մեկ երրորդում կամ Երեւանն ու մարզերը միասին վերցրած մեկ երրորդով ապահովել ծածկույթ հանրապետության ողջ տարածքով:
Այնուհետև նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծով, եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, այլ խմբակցություն չի կարող մտնել: «Խնդիրն այն է, որ խմբակցությունից դուրս գալով՝ նրա պատգամավորական մանդատը չի կարող վայր դրվել, նա մնում է որևէ խմբակցության մեջ չընդգրկված պատգամավոր: Իսկ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն՝ տրմաբանությունը հանգում է նրան, որ պատգամավորը լայն լիազորություններ ունի կամ հանձնաժողովներում ու պատվիրակություններում է ընդգրկվում, եթե ինքն ինչ-որ խմբակցության անդամ է: Եթե խմբակցության անդամ չէ, սկզբունքորեն լիազորությունների շեշտակի անկում է ապրում: Եթե ինձ հարցնեք, այդպիսի պատգամավորը, բացի քվեարկելու իրավունքից, սկզբունքորեն ուրիշ ոչինչ չի կարող անել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս նորմը փոփոխվում է, քանի որ Սահմանադրությամբ է ամրագրված: Բացի այդ, կուսակցությանը հնարավորություն է ընձեռվում, որպեսզի պատգամավորին իր խմբակցությունից հեռացնելու հնարավորություն ունենա:
Ինչ վերաբերում է կուսակցության գրանցմանը, ապա նախարարի խոսքով, այն մերժվում է, եթե կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին. «Սակայն դա չի նշանակում, որ հետ է վերադարձվում նաեւ գրանցման դիմումը. դա լինում է միայն այն դեպքում, երբ կա օրենսդրության հետ կապված խնդիր: Ինչու եմ սա ասում, քանի որ այս դրույթը շատ է շահարկվել՝ ասվելով, թե դա քաղաքական հետապնդում է, կամ պատվեր: Այժմ մերժման համար նշվում են բացառիկ հիմքեր, որոնք հիմնված են Սահմանադրության վրա: Մերժվում է գրանցումը, եթե կուսակցության կանոնադրության մեջ նշված է եւ քարոզվում է սահմանադրական կարգի բռնի տապալում, հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենսդրությանը կամ համագումարում որոշում չի ընդունվել կուսակցություն ստեղծելու մասին: Բացի այդ, այժմ վեց ամսից երեք ենք դարձրել համագումարից հետո գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը»:
Սոնա Դավթյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը