Ուկրաինան կարող է զրկվել Եվրատեսիլ-2017-ն անցկացնելու հնարավորությունից
Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթն անցկացնելու հնարավորությունից, նախապատրաստական աշխատանքները ետ են մնում 3 ամսով: Եվրոպական հեռարձակողնեի միությունը մեղադրել է Կիևին մրցույթի խաթարման համար։
Վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 8-ին։
Ավելի վաղ Եվրատեսիլի պատճառով հրաժարական էր տվել Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության ղեկավար Զոջրաբ Ալասանիան, ով ասել էր, որ մրցույթը զգալի ներդրումներ է պահանջում, իսկ միջոցները չեն բավականացնում։
