Մոսկվայում իրավապահ մարմինները պարզել են Լիտովյան բուլվարում Հայաստանի քաղաքացու «պատվերով» սպանության հնարավոր վարկածները:
Ըստ այդմ՝վարկածներից մեկը կարող է լինել Գիո Գյուրզա մականունով հայտնի «օրենքով գող» Գեորգի Շիրինովի հետ հաշվեհարդարի համար վրեժխնդրությունը:
Իրավապահ մարմինների աղբյուրը «Ռոսբալտ»-ին պատմել է, որ հոկտեմբերի վերջին Գեորգի Շիրինովին անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխել:
Բժիշկները նրա մոտ գանգուղեղային վնասվածք են գտել, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Ինչպես նշվում է՝ Մոսկվայում Շիրինովն ու նրա մի քանի ընկերներ կոնֆլիկտ են ունեցել: Գիո Գյուրզան լավ ծեծվել է, բայց կարողացել է ոտքի վրա մնալ, քայլել: Նրան մեքենայով տուն են հասցրել, որտեղ վիճակը սկսել է վատանալ: Նա կորցրել է գիտակցությունը:
Հայտնի է, որ Շիրինովի հակառակորդները Հայաստանից են եղել: «Նրանց ինքնությունը պարզվեց, երբ տեղի ունեցավ Լիտովյան բուլվարում Հայաստանի քաղաքացու սպանությունը: Նորից օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ զոհվածը հոկտեմբերի վերջին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից է, ինչ-որ մեկին ծեծել է, ամենայն հավանականությամբ՝ զոհը հենց «օրենքով գողն» է եղել: Սա դեռեւս վարկած է, բայց ավելի ու ավելի շատ ապացույցներ է ստանում»,- ասել է աղբյուրը:
Լիտովյան բուլվարում սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի գիշերը:
«Օրենքով գող» Գեորգի Շիրինովը քրեական աշխարհում նշանակալի անձ չէր: Նա «թագադրվել» է շուրջ մեկ տարի առաջ, հիմնականում բնակվում էր Մերձմոսկվայում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը