ԱԺ-ում շարունակվում է քննարկվել «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ բազմաթիվ խնդիրներ կան։
Առաջինն այն է, որ կուսակցությունների կայացման համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ, երկրորդ՝ պետք է ապահովել ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար.
«Միայն այս դեպքում հայաստանյան հասարակությունը կարող է ապրել ժողովրդավարական պայմաններում։ Մենք՝ օրենսդիրներս, պետք է հնարավորինս արագ ընդունենք մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական գործելաոճը, մենք պետք է հնարավորինս արագ գնանք ազատականացման գաղափարախոսության: Հեծանիվ պետք չի ստեղծել, կա բավական հաջողված փորձ, ու Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային երկրների փորձը»,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի՝անհրաժեշտ են նաև սահմանափակումներ ՝ողջամտության սահմաններում։
«Այսինքն՝ եթե մենք ուզում ենք զբաղվել քաղաքականությամբ, և ես ու պարոն Բաղդասարյանը որոշում ենք կուսակցություն ստեղծել 2-ով, դա բավարար չէ: Դրա համար կա հասարակական կազմակերպություն, մենք պիտի կարողանանք հասարակական կազմակերպությունն ու գարեջրասերների միությունը տարբերակել կուսակցությունից։ Մենք պետք է աստիճանաբար գնանք զգուշավոր փոփոխության ճանապարհով։ Այն կուսակցությունները, որ գոնե 2-3 գումարման Ազգային ժողովի ընտրությունների չեն մասնակցում, պետք է ինքնալուծարվեն»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը։ Նա նաև անդրադարձավ 1 գիշերում ՀՀԿ-ին 7000 անձի անդամագրվելու վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին՝ ընդդիմադիրներին համալրվելու մաղթանք ուղղելով։ «Մի մտահոգվեք, մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20-30 հազար անդամով»:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը