ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի գնահատմամբ՝ կուսակցության համագումարում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:
Ինչպես Հայելի ակումբում ասաց՝ տարօրինակոչինչ չկա մեկ գիշերվա ընթացքում ՀՀԿ-ին 7000 անձի անդամակցության մեջ և հիշեցրեց, որ նման դեպք էլի է արձանագրվել անկախ Հայաստանում, երբ Վազգեն Սարգսյանը դարձավ կուսակցական:
Իսկ մյուս բանախոս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ տեղեկություններ ունի, որ զանգվածային կերպով ՀՀԿ-ին անդամակցած քաղաքացիները եղել են Գազպրոմի աշխատակիցներ. «Նրանց վրա ճնշումներ են եղել: Հնարավոր է՝ մեկ օրում էլ այդքան մարդ լքի Հանրապետական կուսակցությունը»:
Սակայն Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ մարդիկ ինքնակամ են անդամագրվել՝ տեսնելով տնտեսական բարվոք ցուցանիշները, որոնց մասին խոսեց նաև նախագահը. «Երկիրը բավականին լավ վիճակում է գտնվում, եթե համեմատում ենք իննսունականների հետ, երբ համեմատում ենք եվրոպականի հետ, բացասական տարբերությունը հասկանալի է»:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին չխոսեց կոռուպցիայի, արտագաղթի, աղքատության մասին: Այդ ցուցանիշները նրա նախագահ դառնալուց հետո ավելի են վատթարացել: Այս դիտարկմանն էլ պարոն Ալեքսանյանը ասաց «Դուք լսե՞լ եք նախագահից, որ երկիրը գտնվում է շատ լավ վիճակում: Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ կոռուպցիա չկա»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը